Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մուկիկս, ճուտիկս, ավազակս». Արտահայտություններ, որոնք նյարդայնացնում են տղամարդկանց

Նոյեմբեր 27,2012 16:14

Տղամադու հետ լավ հարաբերություններ ունենալու համար նախևառաջ պետք է լավ զրուցակից լինել: Հաճախ կանայք թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել նրանց համար: Թե հատկապես որ արտահայտություններն են նյարդայնացնում ու վանում տղամարդկանց, փորձեցինք ճշտել մեր անցկացրած հարցման ընթացքում, որին մասնակցել է 25 տղա: Նրանց կողմից ամենաշատ հնչած պատասխանները ներկայացնում ենք այստեղ.
. մուկիկս, ճուտիկս, ավազակս, կյանք (ա-ն երկարացրած) ու նմանատիպ այլ փաղաքշական բառերը, երբ կինը ասում է ոչ թե առանձին եղած հանդիպման ժամանակ, այլ հանրության առջև:
. «Քո հետ շատ ձանձրալի ա, ոչ մի հետաքրքրություն չկա, արդեն սկսում եմ հոգնել». «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես աղջիկը ուզում է շփվել մեկ ուրիշի հետ: Այդպես նա թեթևսոլիկի տպավորություն է ստեղծում, ով անընդհատ փոխում է իր ընկերոջը»,-ասում է 18-ամյա Մամիկոնը:
.իմ նախկին ընկերոջ դեպքում լրիվ այլ էր:
. «Իբր դու էլ տղա ես, հա՞, անգամ խոստումդ չես կատարում» . «Պարզապես կարելի է ասել, որ խոսքիդ տերը չես, հարցնել, թե որն է դրա պատճառը և ոչ թե դիպչել տղայի ինքնասիրությանը»,-ասում է 21-ամյա Վլադիմիրը: Նրա հետ համամիտ են ևս 10-ը:
Տղամարդկանց 50 տոկոսը նյարդայնանում է, երբ կինը չի կարողանում իր միտքը հստակ արտահայտել. փաստում են բրիտանացի գիտնականները: Ըստ նրանց կատարած հետազոտության՝ տղամարդիկ ավելի շատ ձգտում են ստույգ իմանալ, թե ինչ է ի վերջո ուզում իր կողակիցը: Տղամարդիկ տանել չեն կարողանում նաև այն, որ կանայք այլոց ներկայությամբ իրենց հետ հեգնանքով են խոսում՝ կասկածի տակ դնելով իրենց տղամարդկությունը: Զուսպ և խելամիտ տղամարդը իր հարաբերությունները կարգավորում է հետո: Սակայն առավել անհանդուրժողը կարող է աղմուկ բարձրացնել: «Չի կարելի նաև հիշեցնել նախկին ընկերոջ մասին կամ անընդհատ խոսել այլ տղաներից՝ նրանց միջև համեմատություններ անցկացնելով: Աղջիկների համար ևս տհաճ է, երբ փորձում են նույն կերպ «ստորացնել» նրանց արժանիքները»,-ասում է հոգեբան Աննա Վարդանյանն ու բոլորին խորհուրդ տալիս խուսափել այդ տեսակ արտահայտություններից: Ինչպես ասում է հոգեբանը, հաճախ աղջիկները անիմաստ պատճառներով երկարացնում են իրենց զրույցը՝ հատկապես այն ժամանակ, երբ տղամարդը նախօրորք հայտնում է, որ կարևոր գործեր ունի: «Երբեմն աղջիկը դիտմամբ է այդպես վարվում, նա նույնիսկ կարող է նեղանալ, որ տղամարդը իր հետ խոսելու փոխարեն ֆուտբոլ է նայում կամ ընկերների հետ ժամանակ անցկացնում՝ կարծելով, որ այդպես խուսափում է իրենից, սակայն եթե այդպես լիներ, հավատացեք աղջիկներ, նա ավելի լուրջ միջոցների կդիմեր»,-ասում է ու Աննա Վարդանյանն ու խորհուրդ տալիս իզուր չդժվարեցնել կյանքը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930