Փետրվարից գազի գինը կբարձրանա: Այսպիսի կանխատեսում արեց այսօր «Հայացք» ակումբում ՀԱԿ պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա, մենք գազը ստանում ենք 430 դոլար եվրոպական գնով, ինչը շատ բարձր գին է եւ շատ ավելի շատ է քան ուկրաինացին կամ վրացին է վճարում:
Սակայն պարոն Բագրատյանը նկատեց, որ Վրաստանն իր ժողովրդին գազը վաճառում է խորանարդ մետրը 110 դրամով, Հայաստանում վաճառում են 132 դրամով. «Մի ասեք մեզ թե իբր գազը էժան է գալիս կամ Ռուսաստանը թանկացնում է, դուք վերցնում եք միայն մեծածախ գնի կոմպոնենտը, բա մանրածա՞խը, եւ ում եք ուզում ֆռռացնել, այդ ֆռռիկների համար կառավարությունը պետք է պատասխան տա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև