«Իմ տպավորությամբ` Վարդան Օսկանյանը շատ ճիշտ բան է ասել: Վարդան Օսկանյանն ասում է, որ ամենալավ թեկնածուն ես եմ, բայց կուսակցությունը Գագիկ Ծառուկյանին է ուզում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, մեկնաբանելով ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը, այսպիսի տեսակետ հայտնեց:
Մեր հարցին` այդ դեպքում ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը միայն Վարդան Օսկանյանին ուզում եւ համաձայն չի իր կուսակցության հետ` նա պատասխանեց. «Դե որ ճիշտն ասեմ` իրենց մեջ ամենաքաղաքականացված մարդը ինքն է: ԲՀԿ-ում ներկուսակցական խնդիրներ կան: Առաջինը կապված է նրա հետ, որ Վարդան Օսկանյանը նոր մարդ է եւ տարբերվում է մի քիչ: Երկրորդը` ուրիշ բան էլ կա: ԲՀԿ-ականները հասկանում են, որ Գագիկ Ծառուկյանի իմիջը, խարիզման այսօր ժողովրդի մեջ շատ ավելի բարձր է»:
Հարցին` ըստ Ձեզ, ԲՀԿ-ի օրակարգում Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու հարցը կա՞, թե՞ չկա` Արամ Կարապետյանը պատասխանեց, որ քիչ ժամանակ է մնացել, մի քիչ էլ սպասենք` կերեւա. «Իմ տպավորությամբ, այս պարագայում ես նմանատիպ բան չեմ տեսնում: Այ հիմա` նոյեմբերի 27-ին, ժամը 2-ից 15 պակաս ես այդ բանը չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ