Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օլիմպ» ընկերության ներկայացուցիչը՝ իրավական խայտառակության մասին

Նոյեմբեր 27,2012 15:31

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գ. Կարախանյանի նախագահությամբ լսվեց «Միլանո» -ի հայցադիմումի գործով հերթական նախնական դատական նիստը ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Դատարանը բավարարեց հայցվոր եւ պատասխանող կողմերի միջնորդությունները՝ դատական գործում ընդգրկել վարչական գործի եւ կադաստրից արխիվային նյութեր: Դատական նիստը հետաձգվեց, իսկ հաջորդ նիստը, ըստ դատավորի, կնշանակվի, երբ դատարանը ձեռք բերի կողմերի նշած փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, Աբովյան 4 հասցեում գտնվող «Օլիմպ» ընկերությանը պատկանող նախկին «Միլանո» խանութը

պետական կարիքների համար վերցվել է ընկերությունից ու, ըստ ընկերության ներկայացուցչի , պատշաճ փոխհատուցում չի տրվել: «Փոխհատուցում տրվեց միայն առաջին հարկի համար, այնինչ շինությունը բաղկացած էր երեք հարկերից նաեւ 190 ք/մ հողատարածք ուներ: Ոչ հողատարածքի, ոչ 2-րդ, 3-րդ հարկի, ոչ էլ նկուղային հարկի համար փոխհատուցում չեն տվել: Այն պարագայում, որ սեփականության իրավունքի վկայականում նշված էր, որ երկու հարկը օրինական է: Դրանից հետո գույքի սեփականությունն անցավ կառուցապատողին, հետո գույքը քանդվեց: Քաղաքապետարանը նույն գույքի հետ կապված դիմեց դատարան՝ գույքահարկ բռնագանձելու պահանջով, բանից պարզվեց ,որ պետությունը գույքահարկ հաշվարկելու համար բոլոր երեք հարկերը օրինական է համարել ու գույքահարկ հաշվել: Մենք դիմեցինք դատարան նոր երեւան եկած հանգամանքով՝ պահանջով եթե պետությունը օրինական է համարում երեք հարկը գույքահարկ ստանալու ժամանակ, ինչու են դատարանները օրինական հաշվում մեկ հարկը, երբ փոխհատուցման հարցն է գալիս: Սա իրավական խայտառակություն է»:

Հայցվոր կողմն այսօր դատարանին ներկայացրեց սեփականության իրավունքի վկայականը: Տ. Հայրապետյանն ասաց, որ իրենց գործը այս պահին նաեւ գտնվում է Եվրոպական դատարանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930