Մերիլենդ նահանգի հյուսիսային վարչաշրջաններից մեկին սպառնում է հայկական մշակույթի սողոսկման վտանգը, կարծում է տեղի պատգամավորներից մեկը: Գրում է «Դի ՍԻ իսթ» պարբերականը:
Հանձնակատար Հեվըն Ն. Շումեյքըրը Քերոլ վարչաշրջան նախագիծ է ներկայացրել, ըստ որի 168 000 բնակիչների համար անգլերենը պետք է լինի պաշտոնական լեզու:
«Վաշինգտոն փոստ» թերթը գրում է, որ Շումեյքըրը այդ քայլին է գնացել, քանի որ Վաշինգտոնի արվարձաններից մեկը ահագին գումար է ծախսել, որպեսզի հողի օգտագործման վերաբերյալ փաստաթղթերը անգլերենից հայերեն թարգմանի:
Սակայն Քերոլ վարչաշրջանը Բալտիմորի գյուղատնտեսական շրջանից փոխակերպվում է ավելի բազմազան շրջանի և Շումեյքըրի առաջարկը կարող է դժգոհություններ առաջացնել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ