Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցն այժմ ունի 35 աշակերտ: Դպրոցում գործում են միայն երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններ: Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը մեզ հայտնեց, որ նույն դասասենյակում տարբեր տարիքի երեխաներին ուսուցանելը բարդություններ է առաջացնում: Տնօրենի խոսքերով՝ 1970-ական թվականների կեսին գյուղի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ:
Դպրոցը, որպես սահմանամերձ կրթօջախ, ֆինանսավորման առումով արտոնություններից չի օգտվում:
Դպրոցի շենքի տանիքը վնասված է ադրբեջանական հրետակոծությունից, անձրեւները ներս են լցվում, շենքը նաեւ ջրահեռացման, էլեկտրական հոսանքի գծերի հետ կապված խնդիրներ ունի:
Տնօրենն ասաց, որ 1998թվականին դպրոցի շենքը նորոգվել է, սակայն աշխատանքները թերի եւ անորակ են արվել: Ա. Ազատյանը «Առավոտի» թղթակցին հայտնեց, որ հեռավոր, սահմանի ամենավտանգավոր գոտում գտնվող դպրոցը պետական բավարար աջակցություն չի ստանում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ