Լրահոս
Օրվա լրահոսը

Ծննդատներում տեսակցություններն անվճար կդառնան

Նոյեմբեր 27,2012 14:59

         ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծննդաբերների և ծննդկանների տեսակցությունների կազմակերպման միասնական կարգ։

                Հրամանով  հստակ սահմանվում է, որ ծննդօգնության ծառայությունների գծով պետական պատվեր իրականացնող բուժհաստատություններում ծննդաբերությունների հետ կապված բուժօգնության կազմակերպման գործընթացում, որպես վճարովի ոչ բժշկական ծառայություն, թույլատրվում է մատուցել միայն անհատական (միայն մեկ ծննդաբերի/ծննդկանի համար նախատեսված) լրացուցիչ տարածքով և բարելավված պայմաններով հիվանդասենյակի տրամադրում, ներառյալ խնամողի համար համապատասխան պայմանների ստեղծումը (առանձին մահճակալ, հիգիենայի պարագաներ և այլն):

Վճարովի այս ծառայության գները սահմանում է բժշկական կազմակերպության տնօրինությունը։ Սակայն այն չպետք է գերազանցի 10, 15 և 20 000 հազար դրամը` պայմանավորված հրամանով ամրագրված առաջարկվող պայմաններից։ Միաժամանակ, վճարովի ծառայությունների գնացուցակը պետք է փակցվի բժշկական հաստատության ընդունարանում` տեսանելի վայրում և տեղադրվի կազմակերպության կայքէջում:

Նույն հրամանով պետական պատվերի շրջանակներում ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններին ներկայացվում են որոշակի պահանջներ և պայմաններ.

1) ծննդաբերների և ծննդկանների համար նախատեսված վճարովի  մահճակալների մասնաբաժինը չի կարող գերազանցել ծննդաբերական բաժանմունքի/ների մահճակալների ընդհանուր թվի 1/3-ը,

2) վճարովի հիվանդասենյակները պետք է մատուցվեն պացիենտի (ծննդկանի  /ծննդաբերի կամ նրա օրինական ներկայացուցչի) և բուժհաստատության միջև կնքվող պայմանագրի հիման վրա,

3) հիվանդասենյակների վրա պարտադիր պետք է փակցված լինեն «վճարովի» կամ «անվճար» անշարժ ցուցանակներ,

4) պետք է բացառվեն վճարովի հիվանդասենյակներից օգտվելու ուղղորդումը և/կամ անվճար պալատներում  ազատ մահճակալների  բացակայության պատճառով  վճարովի պալատների առաջարկը: Նման դեպքերում բուժհաստատությունը պարտավոր է անվճար հիմունքներով տրամադրել վճարովի պալատ, մինչև անվճար պալատում տեղի ազատվելը,

5) ծննդատան հիմնական մուտքերում, ընդունարանում և բաժանմունքում/ներում, տեսանելի տեղում պետք է փակցված լինի hայտարարություն, հետևյալի մասին.

ա.«Վճարովի հիվանդասենյակները  տրամադրվում են միայն Ձեր ցանկությամբ և գրավոր  համաձայնությամբ»,

բ. «Խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք դիմել տնօրինությանը, իսկ դրանց չլուծման պարագայում դիմել ՀՀ առողջապահության նախարարություն` 52-88-72 կամ 52-15-59 հեռախոսահամարներով»:

Միաժամանակ, ծննդօգնության ծառայությունների գծով պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններից պահանջվում է բարելավել ծննդաբերական բաժանմունքների անվճար հիվանդասենյակների պայմանները` առաջնորդվելով հրամանով սահմանված չափորոշիչներով։

ՀՀ առողջապահության նախարարի նույն հրամանով դեկտեմբերի 1-ից պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններում ծննդաբերներին և ծննդկաններին կատարվող տեսակցությունները կազմակերպվում են անվճար:

Տեսակցությունները պետք է կազմակերպվեն այցեքարտերի միջոցով`  յուրաքանչյուր ծննդկանին տրամադրելով «այցելուի անհատական այցեքարտ»  ծննդկանի/ծննդաբերի կողմից ընտրված երկու, իսկ առանձին դեպքերում, տնօրինության որոշմամբ, երեք անձի համար: Ընտանիքի անդամի կամ հարազատի կողմից ծննդկանի/ծննդաբերի խնամքի կազմակերպման դեպքում այցելությունների նպատակով կտրամադրվի «խնամողի անհատական այցեքարտ»` առանց այցելությունների ժամային սահմանափակման:

Նախարար Դումանյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում  ստեղծել առանձին պայմաններ (սենյակ, անկյուն), հիվանդասենյակից դուրս` ծննդկանների/ծննդաբերների և այցելուների տեսակցությունը  կազմակերպելու համար:

Հրամանով պահանջվում է հաստատել  և ընդունարանում, հիմնական մուտքերում փակցնել, ինչպես նաև կազմակերպության կայքէջում տեղադրել տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ բուժհաստատության ներքին ընթացակարգ` ներառելով  ներկայացվող սահմանափակումները.

տեսակցությունները թույլատրել ժամը 15:00-ից մինչև ժամը 21:00-ն ընկած ժամանակահատվածում,

տեսակցություններն արգելել`

տվյալ պահին սուր վարակիչ հիվանդությամբ տառապող անձանց,

ոչ սթափ վիճակում գտնվող անձանց,

անկայուն,  ակնհայտ  անսովոր հոգեվիճակում գտնվող անձանց,

համաճարակային իրավիճակներում,

մինչև 15 տարեկան երեխաներին:

Սույն հրամանով սահմանված սահմանափակումները չեն տարածվում գինեկոլոգիական և հղիության ախտաբանության բաժանմունքների վրա:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930