Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով» պաշտպանի բացակայությունը անհարգելի համարվեց

Նոյեմբեր 27,2012 14:33

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր նշանակվել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության, նրա ընկերներից 4-ին ծեծի ենթարկելու գործով դատական նիստը, տեղի չունեցավ: Պատճառը ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունն էր: Պաշտպանն այսօր գրություն էր ուղարկել դատարան՝ հայտնելով, որ ծանրաբեռնված է մեկ այլ դատական նիստով, խնդրել էր «Հարսնաքարի» գործով» այսօրվա դատական նիստը հետաձգել, միեւնույն ժամանակ հայցելով դատավարության կողմերի ներողամտությունը:

Նախագահող Դավիթ Հարությունյանը պաշտպանի բացակայությունը համարեց անհարգելի, ասելով, որ նրա կողմից չեն ներկայացվել ապացույցներ՝ այլ նիստ լինելու վերաբերյալ: Դատավորը միեւնույն ժամանակ հայտնեց, որ պաշտպան Պողոսյանի՝ հաջորդ նիստին չներկայանալու դեպքում նրա նկատմամբ կքննարկվի դատական սանկցիա կիրառելու հարցը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 30-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930