1989թ. և 2010թ. Ռուսաստանի մարդահամարի տվյալների տարբերությունը պատկերել է ՌԴ-ի կազմում ազգային խմբերի փոփոխությունները: Հայերի և չեչենների քանակը ամենաարագն է աճում: Գրում է «Նյուզ ռու» պարբերականը:
«Դեմոսկոպ» հանդեսը աղյուսակ է կազմել, որը ցույց է տալիս 1989թ. և 2010թ. Ռուսաստանի ազգային խմբերի քանակն ու նրանց միջև եղած տարբերությունը: Պարզվել է, որ այդ ժամանակահատվածում ռուսների քանակը նվազել է 8,8 միլիոնով և հասել 111 միլիոնի: Ամենամեծ աճը արձանագրել են հայերն ու չեչենները: Հայերը դարձել են 1,1 միլիոն, մինչդեռ 1989թ. 530 հազար էին: Չեչենները ավելացել են 532 հազարով և դարձել 1,4 միլիոնի:
Շատացել են նաև բաշկիրները, ավարները, ադրբեջանցիները, օսերը, կաբարդինները, ուզբեկները, տաջիկները և թուրքերը: Նվազել են ուկրաինացիները, թաթարները, չուվաշները, բելառուսները, գերմանացիները և հրեաները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ