«Չեմ լսել երբեւիցե, որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է առաջադրվել: Նրանք՝ ես, դու, լրատվամիջոցները ասում են՝ առաջադրվի, թասիբի են գցում, էդ մարդն էլ ոչ մի բան չի խոսում: Լեւոն Տեր-Պետրոսյանը չգիտեմ՝ ուր է: Ինչ իմանամ ուզում է նախագահ դառնալ, թե չի ուզում: Վարդան Օսկանյանը ՝ ինչ նախագահի թեկնածու, նա հազիվ իր գործերով է զբաղված: Օսկանյանը, ի վերջո, մի քիչ էլ ճիշտ չէ, ասում են, էլի, ասում են: Ծառուկյանն էլ՝ հաջորդ դասերըը դեռ չեն սկսվել, նա միշտ ասում է հաջորդ դասին: Հետեւաբար ինձ վրա պատասխանատվություն չեմ կարող վերցնել, բայց ես իմ ասելիքն ասացի»,- այսօր ասուլիսի ժամանակ նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուների մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Հարցին, թե առանց ԲՀԿ-ի աջակցության ՀՀԿ նախագահի թեկնածուն էլի կհաղթի՞, պարոն Հարությունյանն ասաց. «100 տոկոսանոց վստահ եմ մեր թեկնածուի հաղթանակին: ԲՀԿ-ն մեզ չի սատարում, եւ հլը դեպք չի եղել, որ ասենք, այ եթե ԲՀԿ-ն մեզ սատարի, մենք կհաղթենք, որովհետեւ ՀՀԿ-ն ամենահզոր կուսակցությունն է Հայաստանում, ՀՀԿ-ն վստահ է իր ուժերին ու ՀՀԿ-ն, իհարկե, կհաղթի: Լրիվ ուրիշ բան է այլ կուսակցությունների սատարելը: Խնդիր չունենք, որ անպայման Սերժ Սարգսյանը հաղթի, մենք ուզում ենք ՝ համազգային նախագահ ունենանք, համազգային լիդեր: Այս դեպքում այլ կուսակցությունները սատարում են ոչ թե ձայն բերելու համար, այլ ապագա նախագահին քաղաքացիական, կուսակցական համաձայնությամբ նախագահ դառնալու համար: Եթե մեր ուժերի վրա վստահ չլինենք, էլ ո՞վ կարող է իր ուժերի վրա վստահ լինել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ «Ա1+»-ի