Լրահոս
Օրվա լրահոսը

Եհովականների հերթական հայցն ընդդեմ Հայաստանի

Նոյեմբեր 27,2012 13:41

Նոյեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` ի թիվս 22 դատական գործերի, վճիռ կկայացնի Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով:

Ըստ ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքէջի, դիմումատուները Հայաստանի 19 քաղաքացիներ են, ովքեր «Եհովայի վկա» կազմակերպության անդամներ են: Նրանք, իշխանություններին ուղղված դիմումի համաձայն, 2004 թ.-ից գործող այլընտրանքային ծառայության մասին օրենքով սահմանված կարգով, կրոնական հողի հիման վրա, զինվորական ծառայության փոխարեն անցել են այլընտրանքային ծառայության հիվանդանոցներում, դիսպանսերներում: 2005թ.-ի մայիսին և հունիսին նրանք տեղեկացրել են համապատասխան կառույցներին որ, քանի որ այլընտրանքային ծառայությունն եղել է բանակի վերահսկողության տակ,  նրանք չեն շարունակում ծառայել և լքել են իրենց ծառայության վայրերը:

Մի քանի ամիս կալանքի տակ գտվելուց հետո նրանց դեմ հարուցվել է քրեական գործ` ծառայության հաստատություններն ինքնակամ լքելու համար, որը հետագայում կարճվել է: Նրանք բողոքարկում են ձեռբակալության մասին որոշումը, որով խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ազատության և անձեռնմխելիության իրավունքը, ինչպես նաև 5-րդ մասով սահմանված` անօրինական կալանքի համար փոխհատուցման իրավունքը:

Դիմումատուները բողոքում են, որ իրենց մերժել են փոխհատուցել անօրինական կալանքի դիմաց:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930