Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կատարե՞ց խոստումը, թե՞ ոչ

Նոյեմբեր 27,2012 12:51

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում հինգ տարի առաջ այսպիսի խոստում էր տվել. «2008 թվականի նախագահական ընտրությունները հաստատելու են, որ ընտրական գործընթացների բարելավումը և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը Հայաստանում այլևս ավանդույթ է»:

Թերևս նախագահական ընտրությունների նախաշեմին լավագույն ժամանակն է հետադարձ հայացք նետելով վերջին հինգ տարիների գործընթացներին և ստացված արդյունքներին գնահատել՝ երկրի նախագահն ի վերջո կատարե՞ց  խոստումը, թե՞ ոչ:

Այս հարցերի շուրջ Aravot.am-ը զրուցեց տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ով նաև թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է, մեզ հետ զրույցում նկատեց.  «Խոսել ընտրական համակարգի մասին կարելի է մեծ վերապահումով: Այն, ինչ մենք այս օրերին տեսնում ենք անգամ այս ընտրատարածքում, ավելի շատ տխրություն է պատճառում: Մարդիկ վստահ չեն, որ իրենց ընտրությունը տեղ է հասնում, կասկածում են սեփական պետությանը ընտրությունները խայտառակ չափերով կեղծելու մեջ: Հենց այսօր առավոտյան բնակիչներն ասում են, թե մենք ընտրում ենք, մեկ ա իրենք իրենց ուզածն են անում: Եթե մեկը դա է ասում, դա նշանակում է, որ սեփական պետությանը չի վստահում, նշանակում է, որ պետությունն այս տարիների ընթացքում չի լուծել իր խնդիրն այդ առումով: Ցավոք, կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը իր նախընտրական այդ խոստումը չի կատարել»:

ՀԱԿ մաս կազմող  «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն էլ հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը ոչ միայն չի կատարել խոստումը  այլ թվարկեց մի շարք բացասական երևույթներ: Նա մասնավորապես ասաց. «Ոչ միայն չի կատարվել Սերժ Սարգսյանի խոստումը, այլև նրա որդեգրած ծրագրից ոչինչ չի կատարվել երկրում՝ լինի դա սոցիալական, ներքին, արտաքին քաղաքականության ոլորտում, արցախյան հիմնախնդրի հետ կապված և  բազմաթիվ այլ խնդիրների շուրջ որևէ դրական առաջընթաց մենք չեն նկատում: Ժողովրդի սոցիալական վիճակը, արտագաղթը ապացուցում է դա: Հայ թուրքական ոչ տեղին քայլը բերեց երկրի արտաքին քաղաքականության թուլացմանը, նպաստեց, որ Թուրքիան մտնի Ղարաբաղյան հարցի խնդրի մեջ: Այսպիսի տասնյակ հարյուրավոր բացասական երևույթներ կարող եմ թվարկել: Պատճառն այն է, որ համակարգը գտնվում է մի խումբ ավազակախմբի, թալանչիների ձեռքում, ժողովուրդը հարստահարված է, ժողովրդի մասին հոգ որևէ մեկը չի տանում, Հայաստանում չի աշխատում օրենքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930