Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են ոստիկանապետի խոստացած բացահայտումները

Նոյեմբեր 27,2012 12:43

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով նոյեմբերի 6-ին եւ 7-ին միջոցառումներ են իրականացվել Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման ուղղությամբ: Միայն մեկ գիշերվա ընթացքում վեց տասնյակ բեռնատար և կիսաբեռնատար ավտոմեքենաներ են կանգնեցվել և համապատասխան տարածք տեղափոխվել:

Պաշտոններից ազատվել են ոստիկանության Իջևանի բաժնի պետը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետը, ինչպես նաև Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի և Նոյեմբերյանի բաժինների չորս ծառայողներ:

Ոստիկանապետը խոստացել էր նույն հետևողականությամբ միջոցառումներ իրականացնել մյուս մարզերում: Ոստիկանության կողմից ձերբակալվել էր Տավուշի մարզի Գանձաքարի բնակիչ Սամվել Ստեփանյանը, ով իր տան բակում փայտի մշակման արտադրամաս ունի: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը: Գանձաքար գյուղից տեղեկացանք, որ ոստիկանությունը Սամվել Ստեփանյանի գործով սկսել է զբաղվել դեռեւս մինչեւ նոյեմբերի 6-7-ի ստուգումները:

Ոստիկանության կողմից մարզում կատարված լայնածավալ ստուգումներից 20 օր անց քրեական գործեր հարուցված չեն: Մինչդեռ, ըստ օրենքի, բնությանը 200 հազար դրամ վնաս պատճառելու դեպքում հարուցվում է քրեական գործ:

Նշենք, որ ապօրինի անտառհատումների համար սահմանված բնապահպանական տուգանքները բավական բարձր են: Ոստիկանության ռեպորտաժներում ցուցադրվել են արժեքավոր ծառատեսակների փայտանյութերով բեռնատարներ, սակայն մինչ այժմ քրեական գործեր չեն հարուցվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930