Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Զաքարյան. «Գուցե առաջին անգամ այնպես ստացվի, որ պարտվողը շնորհավորի՞ հաղթողին»

Նոյեմբեր 27,2012 12:15

Հատվածներ ԱԺ նախկին պատգամավոր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ հարցազրույցից:

-Ի՞նչ միտումներ, զարգացումներ են ուրվագծվում նախագահական ընտրություններին ընդառաջ. այս ընտրություններն ինչո՞վ են տարբերվում նախորդներից։
-Նախագահական ընտրություններից 2-3 ամիս առաջ ստեղծված իրավիճակն առանձնահատուկ է նրանով, որ քաղաքական դաշտը սեւ-սպիտակ չէ. խճանկարն ավելի բազմագույն է։ Նույնիսկ դժվար է զանազանել սեւը սպիտակից՝ անորոշությունն ավելի շատ է, քան 2003թ., 2008թ. ընտրություններից առաջ, երբ ընդդիմությունն ընդդիմություն էր, իշխանությունը՝ իշխանություն։
Եթե իշխանական դաշտում ամեն ինչ շատ թե քիչ հասկանալի է, ապա «Բարգավաճ Հայաստանի» դեպքում պարզ չէ՝ ընդդիմությո՞ւն է, իշխանությո՞ւն է, ի՞նչ է։ Այդ առումով, իհարկե, այս ընտրությունները տարբերվում են նախորդներից, եւ սա ինչ-որ տեղ դրական պետք է համարել։ Անցյալ նախագահական ընտրություններից առաջ էլ ասել եմ՝ «կա՛մ-կա՛մ»-ի տրամաբանությունն այլեւս իրեն սպառել է։ Թո՛ղ լինի պայքար, խիստ, նույնիսկ դաժան մրցակցություն, բայց ո՛չ պատերազմ, եւ ով գիտե, գուցե առաջին անգամ այնպես ստացվի, որ պարտվողը շնորհավորի՞ հաղթողին։

 -Չափից ավելի լավատես չե՞ք։
-Ես խոսում եմ լավատեսական սցենարի մասին։ Անշուշտ, այս պահին դեռեւս հնարավոր չէ կանխատեսել՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, այդուհանդերձ այսօր չկա այն լարվածությունը՝ իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը, որ բնորոշ է եղել բոլոր նախագահական ընտրություններին։ Համենայն դեպս հիմնական քաղաքական ուժը, որ կարող է ընդդիմադիր դիրքերից հանդես գալ եւ ինչ-որ հաջողություն արձանագրել, չի խոսում «ավազակապետությունը քանդելու», «բնաջնջելու» մասին։

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն պաշտպանի ՀԱԿ-ի թեկնածուին։ 
-Մեր հասարակությունը, ընտրողները չափազանց «պրագմատիկ» են՝ մի անգամ պարտված թեկնածուի հետ երկրորդ անգամ այլեւս հույսեր չեն կապում։ Այդ տեսակետից ՀԱԿ-ը վատ վիճակում է, ինչպեսեւ մյուս քաղաքական ուժերը, որոնց թեկնածուն մի անգամ արդեն պարտվել է։ Այդ առումով ավելի շահեկան կլինի, եթե ընդդիմությունը պաշտպանի մեկ այլ թեկնածուի, որը նախկինում չի պարտվել, չի մասնակցել նախագահական ընտրություններին։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930