Բռնցքամարտի Ադրբեջանի երիտասարդական հավաքականը երեկ ցերեկը ժամանել է Երեւան՝ մասնակցելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը եւ արդեն երեկոյան անցել է հավատարմագրումը: Aravot.am-ին հայտնի է դարձել, որ հարեւան երկրի պատվիրակության կազմում եղել են վեց բռնցքամարտիկ, մարզիչը, բժիշկը եւ պատվիրակության ղեկավարը: Թիմը Երեւան Ժամանել է Թբիլիսիից՝ Բաքու-Թբիլիսի-Երեւան հատուկ չվերթով: Սպասվում է, որ այսօր կժամանեն նաեւ պատվիրակության մյուս անդամները: Ինչպես երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը եւ 1-ին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, նրանք Երեւանում կբնակվեն առանձին, կմարզվեն առանձին, անգամ կսնվեն առանձին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ