Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է ՀՀ Նախագահի բարձրացրած հարցերին

Նոյեմբեր 27,2012 11:47

«Առավոտի» հարցին, թե ինչպես արձագանքեց Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ ՀՀ նախագահի խորհրդակցության ժամանակ հնչեցված հարցերին, ինչ միջոցառումներ են իրականացվել, Հատուկ քննչական ծառայւթյան պետ Անդրանիկ Միրզոյանն ասաց. «Նախ նշեմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում իրականացված ուսումնասիրության արդյունքում վեր հանված և 2012թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ ՀՀ Նախագահի անցկացրած խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա է դարձել Հատուկ քննչական ծառայությունում քննված միայն մեկ քրեական գործ, իսկ մյուսները եղել են մարզային, ինչպես նաև Երևան քաղաքի դատախազության վերահսկողության տակ գտնվող վարչական շրջանների դատախազությունների դատավարական ղեկավարման ներքո այլ քննչական մարմիններում քննված քրեական գործեր, և, հավանաբար, կադրային փոփոխությունները պայմանավորված են հենց այդ գործերի նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում թույլ տրված խախտումներով։ Բնականաբար, Հատուկ քննչական ծառայությունը նույնպես արձագանքել է ՀՀ Նախագահի բարձրացրած հարցերին. Ծառայությունում քննարկվել է ինչպես հիշատակված գործը, այնպես էլ՝ վերոհիշյալ խորհրդակցության ընթացքում ներկայացված հիմնախնդիրները։

Ծառայության անձնակազմի ուշադրությունը հրավիրվել է առկա խնդիրների վրա, միաժամանակ, այդպիսիք վերացնելու, ինչպես նաև քննիչների դատավարական լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու և դրանց ձևական իրականացման հնարավոր դրսևորումները բացառելու նպատակով տրվել են մի շարք հանձնարարականներ։ Բացի այդ, ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն, գրավոր առաջարկություններ ենք ներկայացրել նախաքննության կազմակերպմանը և այն սպասարկող հարակից ոլորտների, մասնավորապես՝ փորձաքննությունների կատարմանը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացմանն առնչվող խնդիրների համալիր լուծումների վերաբերյալ»:

 

Անդրանիկ Միրզոյանի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930