Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տարին իրենց տանը դիմավորել պատրաստվող քաղաքացիները շուկաներում եւ խանութներում սթրեսների են ենթարկվում

Նոյեմբեր 27,2012 11:36

Մի շարք ապրանքներ, անցյալ տարվա համեմատ, արդեն զգալիորեն բարձր գներ ունեն։ Մասնավորապես, շուկայում՝ մաքրած ընկույզը երեկ վաճառվում էր 6500-7000 դրամով, հնդկական ընկույզը՝ 5500-7000 դրամով, նուշը՝ 5000-6000-ով, պնդուկը՝ 3000-4000 դրամով, չամիչը՝ 2000-3500-ով, ֆստեխը՝ 7000-9000 դրամով, ծիրանի չիրը՝ 2500-3000-ով, սալորի չիրը՝ 2000-4000 դրամով։ Ավանդական բաստուրմայի 1 կգ-ն արժեր 3500-5000 դրամ, սուջուխինը՝ 3500-4000 դրամ։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ գներն ավելի բարձրանան, վաճառողներից մեկն ասաց, որ ինչքան շատ պահանջարկ լինի, այնքան գինը կտրուկ կբարձրանա։ Ըստ նրա, սակայն, դա տեղի կունենա դեկտեմբերի 20-ից հետո։

Մինչ նոր տարին իրենց տանը դիմավորել պատրաստվող քաղաքացիները շուկաներում եւ խանութներում սթրեսների են ենթարկվում, Հայաստանի կուրորտային քաղաքներում, հատկապես Ծաղկաձորում, Ջերմուկում եւ Աղվերանում արդեն կան հյուրանոցային համալիրներ, որտեղ ցանկության դեմքում այլեւս հնարավոր չէ գրանցվել ամանորի գիշերն ու տոնական օրերն անցկացնելու համար։ Դրանց համարները, ինչպես մեր զրույցում հայտնում էին մենեջերները, նոյեմբերի կեսից պատվիրված են։ Օրինակ, Ծաղկաձորի «Մուլտի Ռեսթ Հաուս» հյուրանոցային համալիրի բոլոր համարներն արդեն վաճառված են։ Այստեղ 2 անձի համար 6-օրյա փաթեթն արժե 720 հազար դրամ։ «Ալիք» հյուրանոցային համալիրում 2 անձի համար մեկ շաբաթը արժե 300 հազար դրամ, եւ ինչպես մեզ փոխանցեցին երեկ, նույնպես տեղ չկա գրանցվելու համար։ Ծաղկաձորի «Մուլտի ՌեսթՀաուս» հյուրանոցային համալիրում 6 օրն արժե 720 հազար դրամ, ապա Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում 2 անձի գինը 480 հազար դրամ է. ի տարբերություն նախորդ երկուսի՝ այստեղ համարների միայն 50 տոկոսն է առայժմ զբաղված։ «Երկու տարի առաջ այս օրերին արդեն բոլոր փաթեթները վաճառված էին, այս տարի վատ է վաճառվում»,- մեզ հետ զրույցում ասաց «Արթուրս»-ի տնօրենը։ Աղվերանի «ՄԳԵ» հյուրանոցային համալիրում գները տատանվում են 300-ից 320 հազարի սահմաններում, եւ կրկին բոլոր փաթեթները վաճառված են։ Ջերմուկում գտնվող «Վերոնա» հանգստյան տան 5 օրվա փաթեթի արժեքը 400 հազար դրամ է, այստեղ նույնպես գրանցվելու համար այլեւս տեղ չկա։

Երեւանցիների մի մասն էլ պատրաստվում է 2013 թվականը դիմավորել ռեստորաններում։ Երեւանյան տարբեր ռեստորաններ տարբեր գնային քաղաքականություն են վարում, օրինակ՝ «Բելաջիո»-ում մուտքը մեկ անձի համար արժե 45 հազար դրամ։ Տոնական միջոցառումն այստեղ վարելու է Վիտամին ակումբի Տիգրանը. ելույթ են ունենալու Մարտին Մկրտչյանը, Միհրան Ծառուկյանը, Աննա Խաչատրյանը եւ այլք։ «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում մուտքը մեկ անձի համար 20 հազար դրամ արժե։ «Փարվանա»-ում մեկ անձի մուտքը 10 հազար դրամ կլինի, եւ 25 հազար դրամ՝ ռեստորանի առաջարկած ճաշացանկով։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930