Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, Երեւանի մետրոպոլիտենում կրճատումներ են սպասվում:
Մետրոպոլիտենի աշխատակազմին ղեկավարները փորձել են հանգստացնել, պատճառաբանելով, որ կրճատումները լինելու են ժամանակավոր: Այն աշխատողները, ովքեր «կընկնեն կրճատման տակ», մի քանի ամիս անց կվերականգնվեն իրենց աշխատատեղերում:
Դա, ըստ մեր տեղեկությունների, պայմանավորված է ֆինանսների սղությամբ: Մետրոպոլիտենի ղեկավարությունը հույս ունի, որ ֆինանսների նախարարությունը կբարձրացնի ոլորտին հատկացված գումարները, ինչի հաշվին էլ ակնկալում են վերականգնել կրճատվածներին:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում մետրոպոլիտենի տնօրենի տեղակալ Հրաչ Ղեւոնդյանն առայժմ չցանկացավ որեւէ մեկնաբանություն անել, ասաց, որ առաջիկա ժամերի ընթացքում հարցի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրված եւ դրանից հետո միայն կկարողանա որոշակի պատասխաններ տալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ