Իսպանացի ճանաչված հեծանվորդ Ալբերտո Կոնտադորը, որ «Saxo Bank» թիմի հետ մարզումային հավաք է անցկացնում Կանարյան կղզիներում, հետաքրքիր իրավիճակում է հայտնվել: Մրցուղում՝ ֆիզպատրաստությունը բարելավելիս, նրա ճանապարհին հայտնվել է մորեմերկ մի ֆրանսուհի: Հեծանվորդը չի կարողացել անտարբեր անցնել եւ հանելով բջջային հեռախոսը սկսել է լուսանկարել «ֆոտոմոդելին»: Բայց ֆրանսուհուն լուսանկարելիս է եղել նաեւ ամուսինը: Այդպես, Կոնտադորը ակամա դարձել է ֆոտոսեսիայի մասնակից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ