Չնայած «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչը սեփական կամքով ակումբից հեռանալով հայտարարել էր, թե առնվազն մեկ տարի հանգստանալու է մարզչությունից, նրան մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ մասնագետը կարող է գլխավորել աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ազգային հավաքականը: Եթե տեղեկատվությունը հավաստի է, Գվարդիոլան գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի օրերս հավաքականից հեռացված Մանու Մենդենեզին:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ