Բրազիլացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության թալիսմանին տրվել է «Ֆուլէկո» անունը: Այս տարբերակի օգտին քվեարկել է մասնակիցների 48%-ը:
ՖԻՖԱ-ի տարածած հայտարարության մեջ ասված էր, որ աշխարհի առաջնության գլխավոր խնդիրներից մեկը բնապահպանական խնդիրների եւ շրջակա միջավայրի կարեւորության մասին տեղեկատվություն տարածելն է: Եվ այդ հարցում կարեւոր դեր ունի կատարելու նաեւ աշխարհի առաջնության թալիսմանը, որին տրված անունը բաղկացած է երկու բաղադրիչից՝ ֆուտբոլ եւ էկոլոգիա:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ