Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ աձին կացնահարելու փաստով:
Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 24-ին, ժամը 15:50-ի սահմաններում, «ՍԻՍ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բաղդասարյանը ոստիկանության Մասիսի բաժին հայտնել է, որ ընկերության շենքում մի քաղաքացի հարվածել է մի քաղաքացուհու գլխին, ով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15:40-ի սամաններում, նշված վարչական շենքի մոտ Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 55-ամյա Վլադիմիր Բաղշիյանը դեռեւս չպարզված հանգամանքներում, կացնով հարվածել է իր հարեւան, Մասիս քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ 49-ամյա Գոհար Ավալյանի գլխին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները Վ. Բաշխիյանին բերման են ենթարկել, հայտնաբերվել է նաեւ կացինը: Իսկ Գ. Ավալյանը գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երկուսն էլ աշխատում են «ՍԻՍ» ՓԲԸ-ում: