Լրահոս
Օրվա լրահոսը

40 տարի անց ՀՀ բնակչությունը կնվազի 25 տոկոսով

Նոյեմբեր 26,2012 22:46

ՄԱԿ-ի` վերջերս կատարած մի փորձագիտական վերլուծության կանխատեսումներով, 2050 թվականին Հայաստանի բնակչությունը նվազելու է 25 տոկոսով: Նույն աղբյուրի համաձայն, մեր հարեւան Թուրքիայի եւ Ադրբեջանի բնակչությունն աճելու է 30-35 տոկոսով: Այս կանխատեսումները մտահոգել են Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցույան նախագահ Մովսես Շահվերդյանին: Վերջինիս համոզմամբ, սրանք կանխատեսումներ են , որ պետք է անհանգստացնեն նաեւ ՀՀ կառավարությանը, քաղաքական ուժերին, որպեսզի վերջիններս զգաստանան եւ փորձեն ամեն ինչ անել` թույլ չտալու համար սույն կանխատեսման իրականության վերածվելը:

«Եթե ՀՀ-ն թուլանում է, արտագաղթը շարունակվում է, թուլանում է ոչ միայն Հայաստանը, պետությունը, այլեւ ողջ աշխարհում հայության դիրքերն են թուլանում»,- ասում մեր զրուցակիցը` մատնացույց անելով ՀՀ կառավարության գործունեությունը: Մասնավորաբար` «Մատնանշեմ, թեկուզ ԱՊՊ-ի կամայական ներդրումը: Նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու համար ինչպիսի~ ելույթներ ունեցան, բայց 150 հազար դրամ տուգանք են սահմանել քաղաքացու համար, եթե վերջինս ունենալով ԱՊՊ-ի կտրոնը` թերացել է եւ այն ուշացումով է փակցրել մեքենայի դիմապակուն: Կամ` երեք ամսվա ընթացքում չվճարելու դեպքում, տույժը հնգապատկվում է: Պետության տված 35 հազար դրամ նվազագույն աշխատավարձով որտեղի՞ց պիտի մարդը 750 հազար դրամ տուգանք վճարի: Կամ, խոսում են միջին ու մանր բիզնեսի խթանման մասին. բայց միայն այն դեպքում, երբ մարդը ցանկանում է անհատ ձեռներեցությամբ զբաղվել, դեռ ոչինչ չարած, ոչինչ չստացած, ամսեկան 5000 դրամ սոցվճար պիտի կատարի: Եթե մարդը դեռ շահույթ չի ստացել, որտեղի՞ց այդ գումարը վճարի»:

Այս իմաստով, մեր զրուցակիցը գտնում է, որ առաջիկա ընտրություններում գործող կառավարությունը պետք է պատասխան տա իր արածների եւ չարածների համար:

«Մեր առաջնահերթ խնդիրը լինելու է այս ընտրություններով ավարտել Հայաստանում 1988 թվականին սկսված դեգերումների 25-ամյա ցիկլը եւ նոր ցիկլ բացել, որի նպատակը կլինի Հայաստանում կենսունակ եւ որակյալ պետություն»,- ասում է Շահվերդյանը` հավաստիացնելով, որ կենսունակության եւ որակյալության մասին իրենց պատկերացումները ընտրությունների ժամանակ կներկայացնեն հանրությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930