Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն խոստովանում է, որ այս ընտրություններին անվստահության ռեսուրսով են գնալու»

Նոյեմբեր 26,2012 22:18

«Իշխանությունները պատրաստ չեն արդար ընտրությունների: Իշխանությունների նման պահվածքի պատճառներից մեկը նաեւ միջազգային կազմակերպություննների կրավորական դիրքորշումն է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա այդ եզրակացության եկել էր հատկապես այն բանից հետո, երբ այսօր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկման ժամանակ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը վստահեցրեց, որ չպետք է ընտրություններից առաջ նման փոփոխություններ արվեն եւ «փոխվեն խաղի կանոնները»:

Արթուր Սաքունցի խոսքերով՝ «Ես հիմա տեսնում եմ, որ միջազգային կառույցների կողմից ամեն ինչ արվում է, որ իշխանությունը վերարտադրվի: Եվ դա հնարավորին չափով ընկալվի, մեզ հրամցվի՝ որպես լեգիտիմ: Մենք ուզում ենք միասին քննարկենք ու իմանանք՝ ի՞նչ անենք, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը ավելի լավ կիրառվի, բայց քայլ չի արվում»:

Ինչ վերաբերում է այն բացատրություններին, թե ընտրություններից առաջ նման փոփոխություներ չեն արվում, քանի որ ցնցումներ կստեղծվի՝ ըստ Արթուր Սաքունցի, դա չի համապատասխանում նախորդ տարիներին ընտրություններից առաջ ԸՕ պարբերաբար փոփոխությունների պրակտիկային. «Պաշտոնապես ներկայացվեց, թե այսօրվա Ընտրական օրենսգիրքն արդեն բավարար է՝ ազատ եւ արդար ընտրություն իրականացնելու: Բայց մենք այսօրվա Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մտահոգություններ հայտնեցինք, որ այնուամենայնիվ, դրանք բավարար չեն: Այսինքն՝ այդ պնդումը հեղհեղուկ է: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ասում է, որ ընտրական ցուցակները ընտրություններից մինչեւ մյուս ընտրություններ ընկած ժամանակահատվածում պետք է հրապարակային լինեն: Ինքը ընտրությունը հրապարակային միջոցառում է, եւ գաղտնի քաղաքացիների միջոցով հրապարակային միջոցառում չի լինում: Ո՞նց կարող է մարդը գաղտնի մնա: Ւր առողջական վիճակի, բանկային հաշվի վրա ունեցած գումարի, սեփականության մասին չէ խոսքը: Ընտրացուցակներում պետք է անուն-ազգանուն եւ հասցե: Դա պետք է հրապարակային լինի, որովհետեւ ես, որպես քաղաքացի գաղտնի չեմ: Լրտեսներն են գաղտնի լինում, քաղաքացիները գաղտնի չեն լինում: Նրանց տվյալները՝ անուն-ազգանուն, բնակության վայր, չեն կարող գաղտնի համարվել: Հետեւաբար, ընտրացուցակները պետք է լինեն թափանցիկ, նրանում կատարվող փոփոխությունները պետք է լինեն թափանցիկ: Դա կարող է երաշխիք լինի վստահության ձեւավորման»:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը քննարկման ժամանակ ասել էր, որ ինքն ընդունում է, որ ընտրողները վստահության խնդիր ունեն: Արթուր Սաքունցի մեկնաբանությամբ՝ «Այսինքն, իրենք ընդունում են, որ այս ընտրություններին անվստահության ռեսուրսով են գնալու, քանի որ առաջարկում են ընտրություններից հետո նոր հարցը քննարկել: Վստահության աստիճանը բարձրացնելու քայլեր չենք անելու եւ անվստահության պաշարով գնում ենք ընտրությունների: Սա արդեն խոստովանում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930