Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը՝ ընտրական բարեփոխումների մասին. «Ես ցնցումների մասին երբեւէ չեմ ասել»

Նոյեմբեր 26,2012 21:11

Այսօր մի քանի հասարակական կազմակերպություններ ներկայացրեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն փաթեթը, որը կօգնի ազատ, արդար ընտրություներ անցկացնել մեր երկրում: Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրացուցակներում չընդգրկել եւ ընդգրկվածներին հանել, արգելել լրացված քվեաթերթիկը լուսանկարելը, տեղամասերում տեղադրել տեսանկարահանող սարքեր, վեբ տեսախցիկներ, հրապարակման ենթակա դարձնել ընտրողների ստորագրած ցուցակները, թույլ տալ դրանք լուսապատճենել, տեսանկարահանել եւ այլն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այդ առաջարկների հետ կապված ասաց, որ դրանց մի մասը շատ հետաքրքիր է եւ պատրաստ է ընտրություններից հետո դա դարձնել քննարկման առարկա: Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե կոնկրետ ո՞ր առաջարկներն են իր համար հետաքրքիր եւ ընդունելի՝ նա պատասխանեց. «Այնքան շատ են, դժվար է ասել: Պետք է վերցնել թուղթն ու հատ-հատ գնալ: Իսկ մերժելի առաջարկներից մեկն այն է, որ քաղաքացին, որը հաշվառված չէ, իրավունք չպետք է ունենա մասնակցել ընտրություններին: Սա հակասահմանադրական է»:

Մեր հարցին՝ Դուք գտնում եք, որ ընտրություններից առաջ ցնցումներ կլինեն, դրա համա՞ր եք առաջարկում ընտրություններից հետո այս հարցերը քննարկել՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Չէ, ես ցնցումների մասին երբեւէ չեմ ասել, բայց ասել եմ, որ Ընտրական օրենսդրությունը չպետք է փոխվի ընտրություններից առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930