Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Նոյեմբեր 26,2012 19:36

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Նիստը նախագահում էր նշված դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը:

Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի ևս 2 ամսով երկարաձգվի Հայաստանի Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի խափանման միջոց կալանքը:

Դատավոր Է. Ավետիսյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարեց քննիչի միջնորդությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Խաչիկյանը հրաժարվել է, որպեսզի դռնփակ դատական նիստը կայանա իր մասնակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930