Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուների մեծ մասը պատրաստ չէ հաշմանդամություն ունեցող անձանց ընդունել աշխատանքի

Նոյեմբեր 26,2012 19:18

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության բաժնի տվյալներով Լոռու մարզում ապրում է 16 707 հաշմանդամություն ունեցող անձ:

Սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանի (լուսանկարում) դիտարկմամբ՝ այս մարդկանց գլխավոր խնդիրը գործազրկությունն է:

«Այս մարդիկ առաջին հերթին կանգնած են աշխատանք ունենալու հարցի առաջ, գործատուների մոտ դեռ այն կարծրատիպն է գերակշռում, թե հաշմանդամություն ունեցող անձը ոչինչ չի կարող անել»,-Aravot.am-ի հետ հարցազրույցում ասում է նա:

Թեեւ նախկինի համեմատ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ հասարակության լայն շերտերում որոշակի փոփոխություններ են նկատվում, այնուամենայնիվ, Վալերի Ջաղինյանի ունեցած աշխատանքային փորձը փաստում է, որ գործատուների վերաբերմունքը փոխելու եւ նրանց շահագրգռելու անհրաժեշտություն կա մարզում:

«Խնդիրը ոչ թե հաշմանդամություն ունեցող անձի պակաս գիտելիքներ ունենալն ու քիչ հմտությունների տիրապետելն է, քանի որ շատ մարդիկ կան, որ ձեռքներից ոսկի է թափվում, այլ գործատուների վերաբերմունքի: Եթե մենք հասնենք այն բանին, որ գործատուները իրենք էլ բարի լինեն ու աշխատանքի ընդունեն այս մարդկանց, եթե նրանք կամք դրսեւորեն ու կարողանան այդ քայլը անել, մենք մեծ հաղթանակ կունենանք»:

Ըստ սոցիալական ապահովության բաժնի պետի` միայն սպասարկման ոլորտը բավական է, որպեսզի մարզում անաշխատանք հաշմանդամություն ունեցող անձ չլինի:

«Եթե անգամ միայն սայլակով մարդկանց սպասարկման ոլորտում, բանկերում ընդունեն, եթե անգամ ամեն կազմակերպություն հաշմանդամություն ունեցող մի մարդու էլ ընդունի աշխատանքի, թեկուզ քարտուղարուհի, սայլը տեղից կշարժվի»,-եզրափակում է Վալերի Ջաղինյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930