Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատճառը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը չէ՞

Նոյեմբեր 26,2012 18:45

«Ես իմ անդամությունը «Հանրապետություն» կուսակցությունում սառեցրել եմ դեռ վեց ամիս առաջ: Իսկ վեց ամիս առաջ հնարավոր չէր կանխատեսել այս կարգի զարգացումներ: Այն ժամանակ հնարավոր չէր կանխատեսել թեկնածուների այսպիսի շարքեր, նրանց հնարավորությունները, որոնք այսօր առաջադրվել են կամ մտադրություններ ունեն առաջադրվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սմբատ Այվազյանը՝ պատասխանելով հարցին՝ «Հանրապետություն» կուսակցությունում իր անդամությունը սառեցնելու պատճառը հնարավո՞ր է ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններն են:

Նկատենք, որ «Հանրապետությունում» կողմ չեն այդ հարաբերություններին, իսկ Սմբատ Այվազյանը գտնում է, որ ԲՀԿ-ՀԱԿ դաշինքի պարագայում կարող են լինել հետաքրքիր զարգացումներ: «Ես կարծում եմ, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար մարմինը եւ շարքերը նույնպես մտահոգ են  երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված եւ նրանք էլ են լուծումներ փնտրում, որ ինչ-որ կարգի փոփոխություններ լինեն մեր երկրում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Զրույցի այլ մանրամասներ՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930