Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանը նախապես է ասում՝ նիստին չի մասնակցելու

Նոյեմբեր 26,2012 18:23

Ս.թ. նոյեմբերի 28-ին տեղի է ունենալու ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ներառված է 2008թ-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ բացակայությունը այդ նիստին կարող է դառնալ որոշ շահագրգիռ կասկածելի պատգամավորների կամ պատգամավորուհիների համար շահարկման առիթ՝ տեղեկացնում եմ ԶԼՄ-ներին ու հանրությանը, որ նույն օրը Բրյուսելում կայանալու է Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: Իսկ այնտեղ ես խնդիր ունեմ ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր բարձրացնելու և Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմանն ուղղված աշխատանքներ կատարելու: Որևէ այլ պատճառով սպասվող գործուղում կարող էի հետաձգել, բայց ոչ այս հարցերի շուրջ:

Իսկ շահարկումներ թույլ չտալու համար ներկայացնում եմ դիրքորոշումս՝ անշուշտ օրակարգի վերը նշված հարցը կքննարկվեր, կհայտնեի իմ կարծիքը, որոշ հարցերի վերաբերյալ դրական, որոշ հարցերի առնչությամբ կակնկալեի լրացուցիչ բացատրություն, բայց քվեարկելու էի կողմ: Կրկնում եմ, որպես ԲՀԿ միակ ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կազմում հայտնում եմ իմ դիրքորոշումը՝ ես կողմ եմ այդ հարցն ԱԺ նիստի օրակագ մտցնելուն: Ցավոք, մասնակցել հանձնաժողովի աշխատանքին այդ օրը չեմ կարողանա վերը բերված պարզ հիմնավորմամբ:

 ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տ. Ուրիխանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել