Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական դեպարտամենտի նախկին աշխատակից Վարդան Թունյանը գոմեշի մսի և որևէ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի ներգրավվել: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Իսկ թե ինչ հիմքով է ազատվել աշխատանքից, ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ «Վարդան Թունյանը, ով աշխատում էր պաշտպանության նախարարության նյութատեխնիկական դեպարտամենտում, աշխատանքից ազատվել է Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շրջանում նշված հաստիքն օպտիմալացնելով՝ կրճատվել է հաստիքացուցակից»:
Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի հավաստմամբ Ա.Օհանջանյանն այս գործով միակ մեղադրյալն է։