Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա էդ տղամարդը մեղք չէ՞». Հասարակությունը՝ ընտանիքից հեռացվող տղամարդու մասին

Նոյեմբեր 26,2012 17:42

Ամեն 3-րդ կինը փաստացի ենթարկվում է տարբեր տեսակի բռնության. սա 2007 թվականի տվյալներն են, իսկ 2010-2012 թվականներին «Կանանց իրավունքների» կենտրոնը ստացել է 4688 զանգ, որոնցից 2257-ը ընտանեկան բռնություններ են եղել, մասնավորապես` 525 զանգը վերաբերել է ֆիզիկական բռնությանը, հոգեբանականին` 476, իսկ 10 ահազանգ էլ եղել է սեռական բռնության մասին: Այս մասին «Ելակետ» ակումբում ասացին կենտրոնի աշխատակիցները:

Aravot.am-ը կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանին խնդրեց

ներկայացնել «Ընտանեկան բռնության» մասին օրենքի նախագիծը, ըստ որի առաջին անգամ Հայաստանում կնախատեսվի բռնարարին ընտանիքից մեկուսացնել եւ թույլ չտալ 500 մետր շառավղով մոտենալ ընտանիքին:

Տիկին Վարդանյանի խոսքերով`օրենքն առաջին անգամ հստակ սահմանում է թե ինչ է ընտանիքը օրենքի տեսանկյունից, ովքեր են ընտանիքի անդամները, ինչ հարաբերությունների մեջ են ընտանիքի անդամները, օրինակ ամուսինները, որոնք ամուսնալուծված են ապրում են առանձին, համաձայն այս օրենքի նախագծի, համարվում են ընտանիքի անդամներ. «Եթե անգամ բաժանվել գնացել է, բայց կարող է գալ ու ներողություն տալ, դրա համար ինքը համարվում է ընտանիքի անդամ, զուգընկերները ընտանիքի անդամներ են, սահմանվում է՝ ի՞նչ է ընտանեկան բռնությունը, ով է ընտանեկան բռնության զոհը, տուժողը եւ նրա կարգավիճակը»:

Կենտրոնի ղեկավարի խոսքերով` այսօր բռնության ենթարկված կինը վերցնում է երեխաներին եւ տանից դուրս գալիս, բայց ամբողջ աշխարհում տարածված է, որ ապաստան են տալիս նման կանանց եւ երեխաներին, եւ դրա համար պետք է ապաստարաններ էլ լինեն, իսկ երբ օրենքն ընդունվի, ապա կառավարությունը պետք է ստեղծի ճգնաժամային կենտրոններ, ապաստարաններ, որտեղ բռնության ենթարկվածները կարող են ապաստան գտնել եւ օգնություն ստանալ:

Սուսաննա Վարդանյանի ներկայացմամբ` «Օրենքը նախատեսում է 2 մոտեցում, անկախ նրանից, թե ո՞վ է բռնարարը, ոստիկանության որոշումով նրան կարող են տարածքից հեռացնել 72 ժամով»:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ այս դեպքում մեկուսացված ամուսնու իրավունքներն ինչպես են կարգավորվելու եւ տնից հեռացված ամուսինն ո՞ւր պետք է գնա, տիկին Վարդանյանն ասաց.«Դա շատ է հուզում հասարակությանը` բա էդ տղամարդը մեղք չէ՞: Միջազգային փորձով` թե ո՞ւր պիտի գնա, նման հարցադրում չկա, իր գործն է, ուր ուզում է` թող գնա, բայց դրսում կան կենտրոններ, ծրագրեր, որոնք դատարանի որոշմամբ հնարավորություն են տալիս բռնարարին անցնել համապատասխան հոգեթերապիա»:

Մեր այն հարցին էլ, որ արդյոք հայկական մենթալիտետից ելնելով, տնից հեռացված ամուսինն ավելի չի՞ ագրեսիվ դառնա եւ կրկին բռնություն գործի, կենտրոնի ղեկավարն ասաց. «Ոչ մի ավելին էլ չի լինի, պարզապես տղամարդը կհասկանա, որ իր ուժի դեմ` կա ուժ եւ իր վարքագիծը կփոխի, դա միջազգային փորձն է ցույց տալիս, այդ նույն բռնարարը, որ տեսնում է ոստիկանին, նրա վարվելակերպը փոխվում է: Թե չէ` ինքը կարծում է ընտանիքն իր սեփականությունն է, որտեղ ո՞վ կարող է իրեն բան ասել»:

Նշենք, որ ՄԱԿ-ը նոյեմբերի 25-ը հռչակել է կանանց դեմ բռնության վերացման միջազգային օր եւ մեզ մոտ էլ այդ թեմատիկայով 16 օրվա ընթացքում միջոցառումների շարք է լինելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930