Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդիայի, Բելգիայի և Ռուսաստանի հայ համայնքները քվեարկելու են «Կոմպաս Բենդի» օգտին

Նոյեմբեր 26,2012 17:05

Այս տարի դեկտեմբերի 1-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012» համաեվրոպական երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Կոմպաս Բենդ» պատանեկան խումբը:

Հաշվի առնելով հանգամանքը, որ համաեվրոպական մրցույթի հաղթողը որոշվում է եվրոպացի հեռուստադիտողների քվեարկությունների արդյունքում, չափազանց կարևոր է սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվությունն ու աջակցությունը:

«Կոմպաս Բենդի» ճանաչելիությունը  ապահովելու համար ՀՀ սփյուռքի նախարարությունը տարբեր երկրների հայ համայնքների հետ կապ է հաստատում տեսաժողովների միջոցով:

Հերթական անգամ հեռաակոնֆերանս  ձևաչափով կապ հաստատվեց  Բելգիայի, Շվեդիայի, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Բելգիայից պատանի երաժիշտներին ողջունեցին «Նուարդ» մշակութային բարեգործական միության ներկայացուցիչները՝ նշելով, որ  իրենց կողմից հավանության է արժանացել այս տարվա երգը և ջանք չեն խնայելու, որպեսզի ավանդույթի համաձայն, Բելգիան Հայաստանին շատ միավորներ տվող երկրների ցանկում առաջատարը լինի:

Շվեդիայի հայկական միությունների համակադրող կենտրոնի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ ողջունեցին երեխաներին՝ համոզմունք հայտնելով, որ հայկական խումբը հաղթելու է:

Սանկտ Պետերբուրգի «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հերթական ժողովի մասնակիցները հայ փոքրիկ երգիչներին ոգևորեցին հայրենասիրական երգերով:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայ երիտասարդներին հորդորեց հայ փոքրիկների երգը տարածել իրենց ընկերների ու հասակակիցների շրջանում, ակտիվություն ցուցաբերել համացանցում և քվեարկել Հայաստանի հերթական հաղթանակի օգտին: Նախարարը, դիմելով «Կոմպաս Բենդի» փոքրիկ երաժիշտներին, ասաց. «Ծանր պարտականություն եք վերցրել ձեր ուսերին՝ ներկայացնել Հայաստանը, հայությանը, բայց ես գիտեմ, որ ձեր ուսերը փխրուն չեն: Աշխարհի 10 միլիոն հայությունը ձեր կողքին է: Հիշեք, որ նրանց համար եք երգելու: Ես վստահ եմ, որ դուք հաջողություն կունենաք»:

Նախարարը աջակցության ու մեծ ոգևորության համար շնորհակալություն հայտնեց տեսակոնֆերանսի մասնակիցներին, իսկ փոքրիկ երաժիշտներին  հաջողություն և հաղթանակ մաղթեց:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930