Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 15-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնապահի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանցագործությունների քննության բաժնի հետաքննիչ Սուրեն Հարությունյանի միջեւ միջադեպ է եղել: Գ. Ծառուկյանի թիկնապահը, մեր տեղեկություններով, ծեծի է ենթարկել հետաքննիչին:
«Ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում: Նման բան չի եղել, օրն էլ, դեպքն էլ, ո՞վ է նման բան ասել»,- Aravot.am-ին ասաց հետաքննիչը: Նա վստահեցրեց, որ Գ. Ծառուկյանի թիկնապահների հետ երբեւէ առնչություն չի ունեցել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ