Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը՝ ընտրական բարեփոխումների մասին. «Այն, որ առաջարկների մի մասը շատ հետաքրքիր է՝ դա փաստ է»

Նոյեմբեր 26,2012 16:40

Այսօր «Անի պլազա» հյուրանոցում քննարկում էր կազմակերպվել՝ «Քաղաքացիական հասարակության պահանջները՝ ազատ եւ արդար ընտրությունների ապահովման նպատակով»՝միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկման ժամանակ իրենց տեսակետները ներկայացրեցին «Իրավունքի Եվրոպա միավորում», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակեպությունները: Նրանք առաջարկեցին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, մասնավորապես՝ արգելել լրացված քվեաթերթիկը լուսանկարելը, տեղամասերում տեղադրել տեսանկարահանող սարքեր, վեբ տեսախցիկներ, ինչպես նաեւ ընտրացուցակների հետ կապված բազմաթիվ առաջարկություններ: Այս ամենը լսելով՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքը խմբակցության տեսակետն այս առաջարկների մասին չի ներկայացնի. «Ես կարող եմ ներկայացնել Դավիթ Հարությունյանի կարծիքը: Այն, որ առաջարկությունների մի մասը շատ հետաքրքիր է՝ դա փաստ է: Այն, որ այս առաջարկությունների մի մասն անընդունելի է, դա էլ է փաստ: Դրանց մի մասն ինձ համար մերժելի է»: Նա խոստացավ դա դարձնել քննարկման առարկա՝ ընտրություններից հետո. «Ընտրողների կողմից նման խնդիր կա իսկապես, վստահության խնդիր կա, բայց ես համաձայն չեմ այն թվերի հետ, որ հնչեցին»:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը նշեց, որ ընտրությունից առաջ Ընտրական օրենսգիրքը այնպես փոխել, որ փոխվեն խաղի կանոնները, չպետք է տեղի ունենան:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նույնպես չընդունեց ներկայացված առաջարկները: Նրա խոսքերով՝ պրակտիկորեն կիրառելը, օրինակ վեբ տեսախցիկների պահանջը, ենթադրում է այդ տեսախցիկների ձեռքբերում, տեխնիկական սարքավորումների ձեռքբերում, տեխնիկական աշխատանքի իրականացում եւ այդ ամենը՝ մի քանի ամսում. «Դա անելն ուղղակի անհասկանալի է»:

Արտակ Զեյնալյանն առաջարկեց, եթե համաձայնությունը լինի, առանձին քննարկել դրանց կիրարկման հնարավորությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930