Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

Նոյեմբեր 26,2012 16:23

Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը նոյեմբերի 23-24-ը աշխատանքային այց կատարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի նպատակն էր ս.թ. նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում կայանալիք հանձնաժողովի հերթական նիստից առաջ հանդիպումներ ունենալ ԼՂՀ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ: ԼՂՀ նախագահի, Ազգային Ժողովի ներկայացուցիչների, ԱԳ նախարարի եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ արծարծվեցին բրյուսելյան նիստի օրակարգում ներառված հարցերն ու խնդիրները:

ՀՀ ԵՄ պատվիրակության կազմում էին Սամվել Ֆարմանյանը (պատվիրակության ղեկավար, ՀՀԿ), Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ), Տիգրան Որիխանյանը (ԲՀԿ), Կարեն Բոթոյանը (ՕԵԿ): Հանդիպման մասնակիցները, կարեւորելով հայկական երկու խորհրդարանների միջեւ տարբեր ձեւաչափերով նման հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը, հանդես եկան մի շարք տեսակետներով, նկատառումներով եւ գործնական առաջարկություններով:

Ազգային Ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930