Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահական ծրագրեր՝ մանկատան երեխաների համար

Նոյեմբեր 26,2012 16:12

 Նոյեմբերի 25-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի բժիշկ-ուսանողների ասոցիացիայի նախաձեռնությամբ ‹‹Ապրիր առողջ, ապրիր երջանիկ›› ծրագրի շրջանակներում բժիշկ-ուսանողները մեկնեցին Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ Ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնագետներն այցելեցին Իջևանի ՍՕՍ մանկական գյուղ և Գավառի մանկատուն։ Անցկացվեցին ինտերակտիվ դասախոսություններ մանկատան սաների և դաստիարակների համար։

Նախքան դասախոսությունների մեկնարկը երեխաները բաժանվեցին 3 տարիքային խմբերի՝ 5-10, 11-15, 16-18։ Հանրամատչելի դասախոսությունների և դիդակտիկ նյութերի միջոցով երեխաները ծանոթացան մարդու օրգանիզմի առանձնահատկություններին, անձնական հիգիենայի կանոններին, մի շարք հիվանդություններ կանխարգելելու մեթոդներին։

Դաստիարակների համար ներկայացվեց «Երեխաների հոգեբանություն» թեմայով դասախոսությունը։ Վերջիններս ծանոթացան առաջին բուժօգնություն ցուցաբերելու կանոններին։ Գավառի մանկատան սաներին տրամադրվեց նաև սպասք և սպիտակեղեն։

‹‹Ապրիր առողջ, ապրիր երջանիկ›› ծրագիրը հետագայում կշարունակվի նաև ՀՀ Սյունիքի մարզում և Արցախում։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930