Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես են նախագահի կին թեկնածուները գնահատում իրենց շանսերը

Նոյեմբեր 26,2012 16:00

Նախագահական ընտրությունները սարերի ետևում չեն, իսկ հավանական թեկնածուների առաջադրումների մասին խոսակցություններն արդեն աշխուժացել են: Մի շարք գործիչներ արդեն հայտնել են իրենց առաջադրումների մասին: Այս տարվա հետաքրքիր նորամուծությունն այն է, որ ակտիվ են նաև կին թեկնածուները: Հավանական կին թեկնածուներից են Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործարար Սիլվա Համբարձումյանը:

Aravot.am-ը նրանց հետ զրույցում հետաքրքրվեց՝ ի՞նչ շանսեր ունեն հաղթելու և թեկնածուների բազմազանության այս իրավիճակում մտավախություն չկա՞, որ այդպիսով կփոշիանան ընդդիմության ձայները:

ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանն այս հարցերի կապակցությամբ ասաց. « Քանի դեռ առաջադրման որոշում չունեմ և չեմ առաջադրվում պաշտոնապես, նման հնարավորություններ քննարկելը համարում եմ ավելորդ: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության ձայների փոշիացման հարցին, ապա չեմ կարծում, թե նման բան լինի»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ մեր հարցերին այսպես արձագանքեց. «Հայաստանի ողջ դաշտը, եթե որևէ գաղափարական արժեք չկրող է, ապա ընդդիմություն է: Ուստի այդ ձայները չեն կարող փոշիանալ, քանի որ սկզբունքորեն բոլոր մարդիկ ընդդիմադիր են: Ինչ վերաբերում է իմ առաջադրմանը, ապա դրա մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել, և հավանականության տեսության մեջ տարբերվելու միտում չունենք: Երբ կոնկրետ բան լինի, այդ մասով կխոսենք: Ընդդիմության ձայներն էլ պետք է կենտրոնացնել ոչ այնքան անձերի, որքան գաղափարների շուրջ, դա ավելի կոնստրուկտիվ և արդյունավետ կլինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930