Չորս հայազգի հայտնի արվեստագետներ` կինոգործիչներ և գրողներ, դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում կմասնակցեն «Վայրագություններ և արտահայտություններ. արդարություն արվեստի միջոցով» քննարկմանը: Գրում է «Արմենիան Ուիքլի» թերթը:
Միջացառմանը, որը կազմակերպել է «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպությունը, կմասնակցեն ռեժիսոր Ատոմ Էգոյանը, գրող Քրիս Բոհջալյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը և ռեժիսոր Էրիկ Նազարյանը:
Միջոցռման հովանավորներն են ՀԲԸՄ-ի Նյու-Յուրքի «Երիտասարդ արհեստավարժներ» կազմակերպությունը, Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնը (NAASR), «Հայորդիք» երիտասարդական միությունը և Նյու-Յորքի հայ ուսանողների միությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ