Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության ինստիտուտի փոխտնօրենը Էդիկ Մինասյանի դասագրքի մասին. «Չեմ կարդացել, բայց պատմաբանը պետք է օբյեկտիվ լինի»

Նոյեմբեր 26,2012 15:10

Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ  Կարեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝  իբրեւ պատմաբան ի՞նչ կարծիքի է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած Հայոց պատմության բուհական դասարգրքում 2008 թվականի նախագահական ընտրությունների ու մասնավորապես մարտիմեկյան իրադարձություններին վերաբերող  դրվագի սուբյեկտիվ մեկնաբանման մասին :

Պարոն Խաչատրյանն ասաց, որ ծանոթ չէ դասագրքին. «Պետք է նայեմ, տեսնեմ, չեմ մտաբերում, թե այնտեղ ինչ է գրված»: Երբ ասացինք, որ մամուլն ու սոցցանցերը «ծփում» են այդ մասին տեղեկատվությամբ, Կարեն Խաչատրյանը  հավելեց. «Ճիշտն ասած, տեղյակ չեմ, որովհետեւ ինստիտուտի աշխատողներով այս երկու օրը Ղարաբաղում էինք՝ զորամասերում»:

Մեր հարցին, արդյոք պատմաբանն  իրավունք ունի՞ պատմական անցքերը կամ որեւէ իրադարձություն ու երեւույթ մեկնաբանել սեփական քաղաքական ու այլ նախասիրությունների տեսանկյունից,  պատմության իստիտուտի փոխտնօրենը պատասխանեց. «Պատմաբանը պետք է օբյեկտիվ լինի, բայց յուրաքանչյուր պատմաբան նաեւ անձնավորություն է եւ կարող է իր սուբյեկտիվ մոտեցումն ունենալ… Ես չեմ կարող բոլորի  համար խոսել: Կարծում եմ պատմաբանն ամեն դեպքում պարտավոր է օբյեկտիվ պատմություն ներկայացնել, այլպ կերպ չի կարող լինել»:

Հիշեցնենք, որ Էդիկ Մինասյանն իր հեղինակած դասագրքում գրել էր. «…Ընտրություններում հաղթած Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին նախագահի մյուս թեկնածուներին համագործակցության կոչ արեց… արմատական ընդդիմության բողոքի գանգվածային գործողությունները շարունակվում էին։ 10 օրերի ընթացքում ընդդիմության կազմակերպած չարտոնված հանրահավաքները վերջնականապես ապակայունացրին իրավիճակը ողջ երկրում։ Առաջացած անվստահության մթնոլորտում արմատական գործելաոճ որդեգրած Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների արհամարհանքին էին հանդիպում տարբեր հասարակական կազմակերպությունների, արվեստի ու գիտության գործիչների, հայոց կաթողիկոսի հանդուրժողականության կոչերն ու հայտարարությունները … բայց ընդդիմադիրները, արհամարհելով բոլոր խորհուրդները, «հմտորեն» օգտագործեցին ստեղծված իրավիճակը։… Զանգվածների հուզական տրամադրությունն ավելի սրելու համար Լևոն-Տեր Պետրոսյանն ու նրա կողմնակիցները անում էին «իշխանավորներին պատժելու» զանազան հայտարարություններ … Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցներր շարունակում են վիճարկել ընտրությունների ելքն ապօրինի միջոցներով։ Ընդդիմության ներկայացուցիչների մի խումբ մարտի 1-ին անկարգություններ են իրականացրել Երևանի կենտրոնում՝ պատճառելով վնաս քաղաքացիների և պետության գույքին, ինչպես նաև ստեղծելով ուղղակի սպառնալիք քաղաքացիների անվտանգությանը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930