Ինչպես հայտնում են Կրասնոդարի դատախազության մամուլի ծառայությունից, դատապարտյալը Հայաստանից եկել էր Կրասնոդար` աշխատանք գտնելու նպատակով: Հայտնում է «Յուգոպոլիս» պարբերականը:
Նա իր բարեկամների և զոհի հետ, որոնք նույնպես Հայաստանի քաղաքացի են, ապրում էին Կրասունսկի շրջանում` սպորտային դպրոցի տարածքում գտնվող ավտոտնակում: Ոգելից խմիչքներ ընդունելուց հետո դատապարտյալի և նրա բարեկամների միջև վեճ էր ծագել: Զոհը փորձել էր դադարեցնել վեճը: Արդյունքում դատապարտյալը դանակով 15-ից ոչ պակաս հարված է հասցրել նրա գլխին, վզին և կրքավանդակին, որից հետո նա տեղում մահացել է:
Դատարանը Հայաստանի քաղաքացուն մեղավոր է ճանաչել սպանության մեջ և դատապարտել է 10 տարվա ազատազրկման ուժեղացված ռեժիմով ուղղիչ աշխատանքային գաղութում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ