Լրահոս
Օրվա լրահոսը

«Միկա ցեմենտում» լարված մթնոլորտ է

Նոյեմբեր 26,2012 14:37

«Միկա ցեմենտ» գործարանի՝ աշխատանքից ազատված աշխատակիցները գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանից պահանջում են վերականգնել իրենց իրավունքները։

Նախկին աշխատողներից մեկի՝ Նաիրա Սմբատյանի խոսքերով նոյեմբերի 14-ին տնօրենն իրենց ստիպել է գնալ արձակուրդ մինչև մարտի 1-ը՝ խոստանալով աշխատանքից չազատել։

«Մենք տնօրենից պահանջեցին 4 ամսվա աշխատավարձը տալ, և դրանից հետո միայն կմտածենք՝ արձակուրդի համար դիմում գրել, թե ոչ»,- ասաց լաբարատորիայի նախկին ինժեները։

Նաիրա Սմբատյանը «Ա1+»-ին ասաց, որ մինչ այդ տնօրենը հավաքել էր գործարանի բոլոր արտադրամասերի պետերին և խոստացել, որ աշխատավարձերը չտալու կամ ինչ-որ մեկին աշխատանքից ազատելու դեպքում ինքն անձամբ դիմում կգիր եւ կհեռանա։

«Մենք հավատացինք տնօրենի խոսքերին և ամսի 15-ից արձակուրդ գնացինք՝ մեր հաշվին։ Նոյեմբերի 21-ին մեր ցեխի պետը՝ Արևիկ Ավետիսյանը, զանգահարեց մեզ և ասաց, որ տնօրենը մեզ հետին թվով ազատել է աշխատանքից, բայց բոլոր ցեխերի պետերին ասել է, որ այդ մասին չասեն ոչ ոքի, որպեսզի աշխատողները չբողոքեն»,- ասաց Նաիրա Սմբատյանը։

Նախկին աշխատողների խոսքերով՝ իրենց աշխատանքից ազատելով, տնօրենը խախտել է օրենքը, քանի որ իրենց հետ պայմանագիրը կնքված է եղել մինչև դեկտեմբերի 1-ը։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930