Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականի խորհուրդը Ծառուկյանին. «Այս փուլում մի՛ խառնվեք, ձեր պայքարը չէ»

Նոյեմբեր 26,2012 14:38

«Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ առավել եւս Լեւոն Տեր- Պետրոսյանը, կարծում եմ՝ նաեւ Գագիկ Ծառուկյանը  իրենց քաղաքական ռենոմեն երբեք հարվածի տակ չեն դնի:  Կառաջադրվեն մեկ պարագայում, եթե համոզված լինեն, որ հաջողությունը աներկբա իրենց ուղեկցելու է: Մնացած պարագայում, եթե անգամ 50/50 եղավ, երկար մտածելու են՝ առաջադրվե՞ն, թե՞ ոչ»,- այսօր ասուլիսի ժամանակ վստահ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Հարցին, թե չե՞ք բացառում, որ ներքին պայմանավորվածություններ լինեն , պատգամավորն ասաց՝ կապրենք, կտեսնենք:

Նրա համոզմամբ,  ընտրություններից առաջ քաղաքական ուժերի  վարանումներն իրենց  ուժերի վրա  վստահ չլինելու արդյունք է,  մյուս կողմից էլ, ըստ նրա,  ինտրիգներ ստեղծելու համար են արվում. «Սերժ Սարգսյանի հնարավոր հակառակորդները՝ առաջին, երկրորդ նախագահները, Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը  չկողմնորոշված են… անհրաժեշտ ռեսուրսներ չտեսնելու հետեւանք է: Փորձում են համախմբվել ընդդեմ ինչ-որ մեկին իշխանությունից գցելուն, արդյունք չի բերելու»:

Պարոն Հարությունյանի կարծիքով, ընտրություններին մասնակցելու նպատակներով տարբերվում է միայն «Ժառանգության» ղեկավարը. «Րաֆֆի Հովհաննիսյանն այս առումով  տարբերվում է, նրա խնդիրը ինչ-որ մեկին իշխանությունից գցելը չէ, որքա՞ն է նրա հնարավորությունները բավարարում, թողնենք մի կողմ»:

Պատգամավորի համոզմամբ՝ միասնական թեկնածու ընտրություններում չի լինելու. «ՀԱԿ-ն էլ գտնում է, որ եթե Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը միանան, արդյունքը պետք է լինի  նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանը,  անհամատեղելի են այդ ձգտումներն ու ցանկությունները: Որքան ես եմ կարողանում գնահատել, ԲՀԿ-ն որեւէ մեկի հետ առանձնապես համախմբման կարիք չունի, լավ հասկանում է՝ այդքան չի շահի, որքան կարող է  տուժել»:

Պարոն Հարությունյանի դիտարկմամբ, այս փուլում ԲՀԿ-ն իր առջեւ ընտրություններին մասնակցելու  հարց չպետք է դներ. «Քաղաքական ողջամտությունը պահանջում  էր, որ ԲՀԿ-ն,  շատ համարձակ որոշում կայացնելով,  չմտներ կոալիցիայի մեջ,  ստանձներ սեփական ուրույն քաղաքական դերակատարումը, ձեռնպահ մնար քաղաքական լուրջ մարտահրավերներին խառնվելու գայթակղությունից:  Ես այդ խորհուրդը  կտայի Ծառուկյանին՝  այս փուլում մի՛ խառնվեք, ձեր պայքարը չէ:

Այս փուլում ԲՀԿ-ն ձեռնպահ պետք է մնար ու   ասեր, ինձ համար նախագահական ընտրությունները կարեւոր չեմ համարում, կարող էր առաջարկել, որ նախագահական ընտրությունները  քաղաքական օրակարգի խնդիր կարող են դառնալ հաջորդ տարիներին, դա նրանց ամենալուրջ որոշումը կարող էր լինել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930