Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ կարող է անել հրեա մի կինը մեր պաշտպանության համակարգը

Նոյեմբեր 26,2012 14:21

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արագացված դատաքննությամբ ընթացել է ազգությամբ հրեա, Ուզբեկստանի քաղաքացի, 4 անչափահաս երեխաների մայր Ներինա Պինխասովայի դատավարությունը:

Որպես կանոն, արագացված դատաքննությունների ժամանակ մեղադրյալն ընդունում է իր մեղքը, դատական քննություն տեղի չի ունենում:

Արագացված ընթացակարգին դիմում են հիմնականում ազգային անվտանգության, պաշտպանության նախարարության, ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնց դեմ հարուցված քրեական գործերով կարող են «անցնել» հանրաճանաչ անձինք:

6 տարի 9 ամսվա ազատազրկման է դատապարտվել Ներինա Պինխասովան, որը, ըստ էության, իր խարդախությամբ կարողացել է կազմալուծել  մեր պաշտպանության համակարգը:

Նախկինում խարդախության համար դատապարտված, պայմանական վաղաժամկետ ազատված Ներինան ներկայացել է նախկին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի մտերիմ ազգական:

Նա խոստացել էր իր «բարեկամի» միջոցով ՊՆ բնակարանային ֆոնդից, շուկայականից ցածր գներով բնակարաններ «դասավորել»:

Ներինան ծանոթացել է ՊՆ բարձրաստիճան անձանց հետ, նրա ծուղակն են ընկել գաղտնի մասի պետը, մարզական վաշտի հրամանատարը, շտաբի պետի տեղակալը, ֆինանսների մասի պետը, թիկունքի գործավարը, դասակի հրամանատարներ, ենթասպաներ: Համենայնդեպս, 53 տուժողի դատարանը հնարավորություն է տվել քաղաքացիական հայցով դիմել դատարան:

Ներինային կարողացել է բացահայտել միայն նրան առաջին անգամ հանդիպած վաշտի հրամանատարը, որից նախարարի «ազգականը» ստացել էր 23 000 դոլար գումար: Վաշտի հրամանատարը ճշտել էր նրա անձը, պահանջել էր իր տված գումարը, որը վերադարձվել էր: Ի դեպ, տուժողների մեջ նշվում է նաեւ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անունը:

Մեր տեղեկություններով նոյեմբերի 30-ին նշանակվել է դատական նիստ՝ այս գործի հետ կապված:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930