Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ ստանդարտ ոճ է, նա կարող է չընկալվել բոլորի կողմից»

Նոյեմբեր 26,2012 14:17

Րաֆֆի Հովհաննիսյանը շատ զգացմունքային է, իմպուլսիվ եւ քայլերն՝ անկանխատեսելի: Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է եւ ուզում է նման նախագահ ունենալ: Այսօր «Փիփլմեթեր» ակումբում լրագրողների այս  հարցին «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Երբ որ մեր բոլոր նախագահները շատ կանխատեսելի են եղել, դրանից լավացե՞լ է մեր վիճակը: Ես համաձայն չեմ: Ինքը ոչ ստանդարտ ոճ է միգուցե մի փոքր ձեզ համար  եւ մեր սովետական ընկալումների համար: Ես համաձայն եմ, որ նա կարող է չընկալվել բոլորի կողմից, բայց ես չէի ասի, թե ինքը իմպուլսիվ է: Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Ջորջթաուն, Ֆլետչեր, Տաֆտ ավարտած դիվանագետը չի կարող չիմանալ, թե ինչ է անում: Դա այնպիսի մի կրթություն է, որն անցնելուց հետո քո բոլոր իմպուլսները, քո բոլոր էմոցիաներն այնքան են հղկվում, որ դու այլեւս չես կարող թույլ տալ, որ բանականությանը գերակայի ինչ-որ ոչ ռացիոնալ վարքագիծ: Հասարակության ստանդարտների մեջ իր կերպարը չի մտնում: Դա ուրիշ խնդիր է, որովհետեւ հասարակությունը սիրում է, որ քաղաքական գործչի կերպարը լինի ծանր կեցվածքով, ավտոներով, անգամ հագուստի գույնը, ձեւը, պարտադիր փողկապը…այդ բոլորը պիտի կապված լինի: Բայց այդ մարդն ուզում է փոխել ինչ-որ բան: Մեր հասարակության մեջ այդ արժեքային ընկալումները պիտի փոխվեն: Ինքը չի ուզում լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են կամ շատերն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930