«Սայփրըս մեյլ» թերթը, անդրադառնալով Կիպրոսի ֆուտզալի (մինի ֆուտբոլ) թիմերին, գրում է, որ երկրի ամենահայտնի թիմերից մեկը «Արարատն» է:
«Արարատը» գոյություն ունի 1999թ. և Կիպրոսի ամենահաջողակ թիմն է: 7 անգամ այն հաղթել է երկրի առաջնությունում, 6 անգամ նվաճել է երկրի գավաթը, իսկ երկու տարի առաջ մասնակցել է Ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը: Ակումբի անունը հուշում է, որ այն հայկական է: Ակումբը իր ֆինանսավորումը ստանում է Նյու Յորքի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունից (ՀԲԸՄ): Չնայած թիմը հիմնականում տեղի ֆուտբոլիստներով է հանդես գալիս, սակայն այս շրջանը նրանք մեկնարկեցին երեք բրազիլացիներով: Գրում է թերթը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև