4 օր առաջ Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում 36-ամյա Սարգիս Բեջանյանը դանակահարել է համագյուղացի Արարատ Միրզոյանին: Բեջանյանը ձերբակալված է, դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում: Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ Բեջանյանը նախկինում եւս դանակահարություն է արել, մի քանի անգամ ավտոմեքենաների գողություն կատարել: Լճկաձորից տեղեկացանք, որ Ս. Բեջանյանը վերջերս առանց որեւէ պատճառի դանակով կտրել է համագյուղացուն պատկանող խոշոր եղջերավոր անասունի գլուխը:
«Անասունի միսը հնարավոր չեղավ օգտագործել, որովհետեւ այն սիբիրախտի դեմ սրսկված էր»-ասաց Լճկաձոր համայնքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը:
Գյուղապետն ասաց, որ Բեջանյանի հոգեկան վիճակը պարզելու համար նրան տեղափոխել էին Երեւան, նրան ստուգել են եւ ազատ արձակել: Գյուղապետը տարակուսում է , թե երկու ժամում հոգեբույժները ինչպե՞ս են պարզել, որ Բեջանյանը հոգեպես առողջ է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ