Նոյեմբերի 25-ի կեսօրին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, Դեբեդ գետին հարակից այգու մեջ տնակում գտնվել է Կորյուն Թադեւոսյանի դիակը՝ կիսայրված վիճակում: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանն ասաց, որ ոստիկանները դեպքի վայրում ծխախոտ են գտել, հավանաբար հրդեհն առաջացել է ծխախոտի կրակից: Գյուղապետը հայտնեց , որ մոտ 60 տարեկան տղամարդն իրենց գյուղի բնակիչ չէր, նա ծագումով Բերդի տարածաշրջանից էր, որոշ ժամանակ ապրել է Բագրատաշենի մաքսակետի մոտ: Նա վերջերս էր հաստատվել Բագրատաշենում, ապրում էր այգու մեջ գտնվող, ուրիշին պատկանող քարե փոքրիկ տնակում: Ներկայումս Թադեւոսյանի դին գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Դեպքի կապակցությամբ ոստիկանությունը քննություն է կատարում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ