Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի թեկնածուի շտաբը «ճտե՞ր» է հանում

Նոյեմբեր 26,2012 13:03

Այսօր «Փիփլմեթր» ակումբում թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ ամենաուշը վաղն առավոտյան ԿԸՀ-ին կդիմի՝ ՀՀԿ թեկնածուի գրանցումը չեղյալ համարելու մասին: Ըստ նրա՝ դրա համար բավականին հիմքեր կան՝ շտաբերի թվի գերազանցում, նախընտրական հիմնադրամում միջոցների անհամապատասխանություն՝ ծախսերի շուկայական արժեքին:

Ի պատասխան Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ ԿԸՀ-ն կբավարարի՞ ձեր պահանջը, նա ծիծաղեց՝ ասելով, որ իր գործը դիմելն է եւ իր իրավունքները պաշտպանելը. «Որտեղ նայում ես, նախընտրական շտաբ է: Մոտենում, հարցնում ենք, ասում են՝ սա շտաբ չի, սա ենթաշտաբ է: Բայց հո շտաբը ճուտեր չի՞ ունենում: Ամբողջ Ավանը, ամբողջ Նոր Նորքը պաստառապատված է:Պաստառները էժան հաճույք չեն: Միայն ՀՀԿ թեկնածուի պաստառների գումարը գերազանցում է այն գումարը, որը ցույց է տվել: Ամեն մի պաստառը 200 հազար դրամի չափ է, ես գիտեմ գները»:

Թեկնածուներից մեկը, որը ներկայանում է ՀԺԿ-ից՝ Էդուարդ Պետրոսյանը, ընդհանրապես նախընտրական հիմնադրամ չի բացել՝ 0 է ցույց տվել հայտարարագրում, թեեւ պաստառներ ունի փակցրած եւ ըստ Ստյոպա Սաֆարյանի, առնվազն 3 նախընտրական շտաբ ունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930