Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Regnum. «Վրաստանի իշխանությունից պահանջում են ընդունել Հայոց ցեղասպանությունը»

Նոյեմբեր 26,2012 13:21

«Իրակլի Երկրորդի» միությունը կարծում է, որ Վրաստանի իշխանությունները նախորդ խորհրդարանի ընդունած չերկեզների ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը պետք է չեղյալ համարեն և ընդունեն հայերի ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ: «Ռեգնում» լրատվական գործակալությանը հայտնել է միության նախագահ Արչիլ Չիկոիձեն:

Չերկեզների օրինագծի մասով Չիկոիձեն նշել է, որ այն ինքնբերաբար է ընդունվել. «Այն, ինչ կատարվում էր մեր երկրում, ինքնաբերաբար էր կատարվում`մեկ կամ երկու հոգու քմահաճույքներով, առանց որևէ պատմական գիտական ուսումնասիրության, այդ հարցերով աշխատանքային խմբեր չեն ստեղծվել», – բացատրել է Չիկոիձեն և շեշտել, որ նախորդ խորհրդարանը չերկեզների ցեղասպանությունը ճանաչել է մեկ նպատակով, – «Ռուսաստանի ղեկավարությանը գրգռելու համար»:

Չիկոիձեն ասել է, որ մի հոդվածում գրել էին, որ նա դեմ է չերկեզների ցեղասպանության ճանաչմանը, բայց աջակցում է հայերի ցեղասպանության ընդունմանը. «Այո, ես ոչ միայն աջակցում եմ, այլև պահանջում եմ, որ Վրաստանն ընդունի հայերի դեմ իրականցված ցեղասպանությունը: Դա անհրաժեշտ է արդարությունը վերականգնելու համար: Բացի այդ հայերի ցեղսպանությունը աշխարհի կեսը ճանաչել է, իսկ Վրաստանում են 300,000 հայ է ապրում, որոնց նախնիները այդ ցեղասպանության զոհն են եղել»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930