Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Շահինյան. «Պետք է մարդիկ մտածեն քարանձավների մասին»

Նոյեմբեր 26,2012 12:38

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանն ասաց, որ հնագույն բնակավայրերի ուսումնասիրության մեջ եկեղեցիներից բացի ուրիշ բարձրահարկ շենքեր չեն հանդիպել: Ըստ Շահինյանի, դա նշանակում է, որ մարդիկ ապրել են քարանձավներում. «Դրանք միշտ էլ բնակեցված են եղել: Հայաստանում կան երեք տիպի քարանձավներ` հրաբխային, անտրոպոգեն` մարդու կողմից արարված, եւ կարծրային: Մենք ունենք հրաշալի պատմական քարանձավներ»:

Քարանձավագետների միության նախագահը համոզված է`մինչ այսօր գոյություն ունեցող քարանձավները ունեն պահպանության խնդիր: Ըստ Շահինյանի, որքան էլ բյուջեն քառապատկվի, միեւնույնն է` այդ հարցը բաց է մնալու. «Հո ամեն մի քարանձավի մոտ թիկնապահ չենք դնելու: Պետք է մարդիկ մտածեն քարանձավների մասին»:

Սամվել Շահինյանը տեղեկացրեց նաեւ, որ կան քարանձավագիտական որոշակի ցուցանիշներ ու չափորոշիչներ, որոնք ընդունված են ամբողջ աշխարհում: Հայաստանին եւս դա ուղղված է. «Դա շահագործումն է: Քանի որ կառավարությունը չունի սահմանադրական այդ իրավունքը, ապա դա պետք է անի մասնավորը: Վերջինս ներկայացնում է ծրագիր, որտեղ առկա է քարանձավագետի որոշումը: Այն հանձնվում է կառավարությանը, որն էլ որոշում է` թույլ տալ, թե ոչ: Մեզ մոտ, անհասականալի ձեւեւով է դա իրականացվում: Օրինակ լավագույն քարանաձավագետներից մեկը` Սմբատ Դավթյանը, առաջարկել էր ծրագիր Մագելի քարանձավի վերականգնման համար: Դա ուղղված չէր ինքնահարստացմանը: Հինգերորդ տարին է, այդ փաստաթուղթը քննարկվում է: Ոչ մեկ չի կարող ներկայացնել ավելի լավ ծրագիր, քան այդ մեկն է: Խնդիրն այն է, որ կառավարության վերին օղակները համաձայն են, իսկ ժողովուրդն էլ ցանկանում է այդ ուղիները: Կոնկրետ Մագելի դեպքում եկամուտ չկա: Բայց եթե դա մտցնենք համակարգի մեջ, դառնում է ինֆրաստրուկտուրայի ձեւ. այն մարդը, ով եկել է քարանձավ, կարող է սովածանա եւ գնա կողքի ռեստորանում հաց ուտի»:

Քարանձավագետների միության նախագահը հայտարարեց, որ ոլորտում առկա խնդիրները լուծելու համար գումար պետք է չէ, պետք է` բարի կամք.«Սմբատը գումար ունի, սակայն թույլտվություն չունի: Փողի պրոբլեմ չի եղել ու չի լինի: Նույնիսկ, երբ սով էր, մարդիկ ապրել են, որովհետեւ ցանկություն են ունեցել: Նույնն է նաեւ մեր դեպքում: Նպատակը սկսվում է մտքից: Այդ ոլորտում առկա խնդիրները նույնն է, ինչպես գիտության բոլոր ճյուղերում»,- ասաց Շահինյանը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930